Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի

ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆԸ

Արցախի հանրապետության Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։Իսկ Հայաստանու՞մ․․ամեն ինչ հանգիստ է։Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան , հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։ Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից