Ինչ նպատակով է «Ադրբեջանի փախստականների միությունը» վերափոխվել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի»

«Ադրբեջանի փախստականների միությունը» վերափոխվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի», որի նպատակն է «վերականգնել իրենց պատմական հայրենիքից վտարված ադրբեջանցիների իրավունքները».«Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման տակ ենթադրվում է ՀՀ ներկայիս սուվերեն տարածքը։

Ադրբեջանի կողմից այս նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թ.-ից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառ. կմ հատվածի գրավումը, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։

 

Էդգար Էլբակյան