Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Սոչիում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուկրաինական հացահատիկի խնդրի լուծման հարցում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ձեր անմիջական մասնակցությամբ և ՄԱԿ քարտուղարի միջնորդությամբ լուծվել է սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը։ Առաքումն արդեն սկսվել է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար և այն բանի համար, որ փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկաներ ռուսական պարենի և ռուսական պարարտանյութերի անխափան մատակարարումների վերաբերյալ»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ շատ երկրների, հատկապես զարգացող երկրների համար, որոնք կանգնած են սննդի և ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրների շեմին, դա շատ կարևոր է։