Լաչինում կասկածելի հանգամանքներում ադրբեջանցի մեկ զինվոր է մահացել, մյուսը՝ վիրավորվել

Լաչինում կասկածելի հանգամանքներում ադրբեջանցի զինվոր է մահացել։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, զինվոր Սամիր Խուդիևը ծառայողական խնդրի կատարման ժամանակ ընկել է դժվարանցանելի տեղանքից և տեղում մահացել։ Եվս մեկ զինվոր՝ Թայիր Ալիևը, վիրավոր է, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Հաղորդագրության կոնտեքստից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի զինվորները մասնակցում էին Արցախի դեմ հերթական սադրանքին։