Սոչիում մեկնարկել են Պուտինի և Էրդողանի բանակցությունները

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպումը տեղի է ունենում «Ռուս» առողջարանային համալիրում։

Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր, ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության «սինքրոնացման ժամացույցները», ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։