Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով Երևանում մթնոլորտային օդի որակը, հուլիսի 23-օգոստոսի 3-ը (2022թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 3-ին, Արաբկիրում՝ հուլիսի 29-ին, 30-ին, օգոստոսի 1-3-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 3-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին և օգոստոսի 2-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոնում՝ հուլիսի 28-ին և օգոստոսի 2-ին։