ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումներով և զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է  Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ճեպազրույցում ասել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին:  Մենք հիմա չենք կարող ստուգել այդ տվյալները», – ասել է Դյուժարիկը:

Նա նաև հավելել է. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»: