Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ «իրանական մեդիան հայերի հետ նույն ճակատից է հանդես գալիս»

Ակնհայտ է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները լավ վիճակում չեն գտնվում։ Ճիշտ է, տարբեր հարթակներում, տարբեր ժամանակներում լինում են երբեմն մերձեցումներ, բայց մի բան փաստ է, որ 44-օրյա պատերազմից հետո կտրուկ փոխվել է Իրանի վերաբերմունքը դեպի Ադրբեջանը բացասական առումով, էականորեն նվազել է վստահության մակարդակը։ Այդ ամենը բնականաբար զգում են նաև Բաքվում։

Խնդրեմ, կից նկարում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Նասիբ Մահմադալիևն է, ով հայտարարել է, որ «իրանական մեդիան հայերի հետ նույն ճակատից է հանդես գալիս»։

Հ.գ. Ինչպես ասում են՝ սա էլ հո մե՞նք չենք ասում։

 

Իրանագետ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից