Արցախի կամ Հայաստանի Սյունիքի մարզի դեմ լայանածավալ ագրեսիայի դեպքում այն կավարտվի ի վնաս Ադրբեջանի․ ադրբեջանցի շեյխ

Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության ներսում գործող և շիա հավատացյալների թշնամի Բաքվի բռնապետի տապալման ուղղությամբ աշխատող «Հյուսեյնչիլար» («Հուսյենականներ»՝ շիայական նահատակ երրորդ իմամ Հուսեյնի հետևորդներ) կազմակերպության երևելի դեմքերից շեյխ Օրխան Մամեդովը հանդես է եկել մեկնաբանությամբ Արցախի Հանրապետության դեմ Բաքվի բռնապետի սանձազերծած վերջին ագրեսիայի կապակցությամբ։

Ըստ ադրբեջանցի շիա այս գործչի՝ Բաքվի բռնապետի կողմից Արցախի կամ Հայաստանի Սյունիքի մարզի դեմ լայանածավալ ագրեսիայի դեպքում այն կավարտվի ի վնաս Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման, որովհետև կան Ռուսաստանն ու Իրանը։

Շեյխ Օրխան Մամեդովի կարծիքով՝ Բաքվի բռնապետի վերջին ագրեսիան Արցախում նպատակ է հետապնդում բռնազավթել որոշ բարձունքներ և դրանք դարձնել սակարկության առարկա Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում։

Ադրբեջանցի շիա գործիչը Բաքվի բենապետի գործելաոճը համարում է անտրամաբանական և վնասակար։ անտրամաբանական և վնասակար։

Շեյխ Օրխան Մամեդով մեկնաբանության պարսկերեն բնօրինակը կցված է։

 

Վարդան Ոսկանյան