Արցախում է որոշվում Հայաստանի ճակատագիրը․ Կարեն Հովհաննիսյան

Վստահորեն կարող եմ ասել, որ Արցախում է որոշվում Հայաստանի ճակատագիրը․․․ Մենք հիմա ունենք լիարժեք ներուժ մեր երկաթի շերեփը գործածելու համար։ Այսօր քան երբևէ անհրաժեշտ է ձևավորել համերաշխության մթնոլորտ, կենտրոնացնել բոլոր ուժերը և ցանկացած սցենարի պատրաստ լինել, որպեսզի պատվով դուրս գանք։ Մենք ունենք ներուժ դիվանագիտական , միջանձնային, ինչպես նաև ռազմավարական գործընկերային հարաբերություններում։ Պարզապես հարկավոր է շատ գրագետ և ճիշտ գործել։ Հիմա ավելի կարևոր է ու վճռորոշ է, քան պատերազմի օրերին․․․

Հուսամ մեծամտությունը, գոռոզություն, ամենագետությունը կզիջի քաղաքական կամքին, պետական շահին, վերջ ի վերջո խարանը հավերժ ջնջելու բացառիկ շանսին․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից