Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կավարտենք կանխիկի դարաշրջանը․ Վահան Քերոբյան

«Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք կավարտենք կանխիկի դարաշրջանը, ինչը տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, և կաշխատենք ավելի բարձր արտադրողական և թափանցիկ միջավայրում»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ ողջունում է անկանխիկի անցնելու քաղաքականությանը, բայց նույնը չի կարող ասել այդ գործարքների համար բանկերի կողմից 3 % միջնորդավճար գանձելու մասին, և ԿԲ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ են:

Քերոբյանի խոսքով՝ անկանխիկի ճանապարհը բարդ է, սակայն այն պետք է անցնել, հակառակ դեպքում՝ Հայաստանը կմնա ցածր արտադրողականություն և վատ կառավարում ունեցող ընկերությունների բազմության մեջ։

«Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները, և մեր ընկերությունները կանխիկից հրաժարվելու քաղաքականություն պետք է որդեգրեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կանխկիով աշխատող ընկերություններն ի սկզբանե են ոչ թափանցիկ։