Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ուկրաինային մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ

Ուկրաինական զորքերը խախտում են միջազգային իրավական նորմերը և ռազմական օրենքը՝ զենքեր տեղադրելով քաղաքների դպրոցներում ու հիվանդանոցներում և վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչներին, ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

«Մենք փաստագրել ենք դեպքեր, երբ ուկրաինական ուժերը վտանգել են խաղաղ բնակչությանը և խախտել ռազմական օրենքը, երբ գործել են բնակեցված վայրերում… Պաշտպանական դիրքում գտնվելը չի ​​ազատում ուկրաինացի զինվորականներին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելուց», – զեկույցում բերվում է կազմակերպության գլխավոր քարտուղար Անես Կալամարի խոսքերը:

Ըստ զեկույցի՝ ուկրաինական ուժերը վնաս են պատճառում խաղաղ բնակչությանը… օգտագործելով զենքի համակարգեր բնակեցված վայրերում, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում: Զեկույցում նշվում է, որ դա խախտում է ոչ միայն ռազմական, այլև միջազգային մարդասիրական իրավունքը։

Amnesty International-ը ոչ կառավարական կազմակերպություն է։ Նրա առաքելությունն է հետազոտություններ կատարել և գործողություններ ձեռնարկել՝ ուղղված մարդու իրավունքների կոպիտ խախտումների կանխարգելմանը և վերացմանը:

Կազմակերպությունը ֆինանսավորվում է մի շարք կառավարություններից և միջազգային կառույցներից։ Դրանց թվում են՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները, Եվրահանձնաժողովը։ Ըստ լրատվամիջոցների՝ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը նույնպես զգալի միջոցներ է հատկացնում Amnesty International-ին՝ իր Բաց հասարակության հիմնադրամի միջոցով։