Փաստացի ՀՀ վարչապետը ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում պատրաստ է ՊԲ-ն լուծարել և սարքել օրինակ՝ լիմոնադի ցեխ

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե ինչ որ մեկը` տվյալ դեպքում ՌԴ ն և Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա իր կարծիքով Արցախի ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։

Ի՞նչ կարող է նշանակել այս հայտարարությունը, եթե ոչ ՊԲ լուծարման գործընթացի սկիզբ։

Փաստացի ՀՀ վարչապետը ասում է, որ մի քանի երաշխիքների դեպքում, պատրաստ է ՊԲ-ն լուծարել, և սարքել` օրինակ լիմոնադի ցեխ, և որքան էլ տարօրինակ է, դրա համար երաշխիքներ է ուզում նաև ադրբեջանական կողմից, ով իր ոչ մի երաշխավորված խոստում մինչ այս պահը չի իրականացրել։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից