723,7 մլն դրամ՝ ԱԱԾ-ին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է 723,7 մլն դրամ հատկացնել ԱԱԾ-ին:

Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ. «Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

Պետական  պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը»: