Այս պահին ԱՄՆ-ի հերթն է՝ պատասխանատու քայլ կատարելու. Ալի Բաղերի

Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին ասել է, որ ԱՄՆ-ը ​​պետք է գնահատի ՀԳՀԾ-ի անդամների կողմից ընձեռված հնարավորությունը և պատասխանատու քայլ անի: Գրում է ParsToday-ը:

Թվիթերում արած գրառման մեջ Ալի Բաղերին նշել է, որ մեկնում է Վիեննա՝ բանակցությունները շարունակելու նպատակով և հավելել, որ պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր խախտել են համաձայնագիրը և չեն կարողացել զերծ մնալ անցյալի տխրահռչակ ժառանգությունից։

Իտալիայի ԱԳՆ քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն  Պասկուալե Ֆերարայի հետ երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Ալի Բաղերին  հայտարարել է, որ բանակցությունների նպատակն է որոշել համաձայնագրին ԱՄՆ-ի վերադառնալու պայմանները, հետևաբար, Վաշինգտոնը չի կարող պայմաններ ներկայացնել Իրանին, որը հանդիսանում է ՀԳՀԾ-ի անդամ։

Նա հավելել է, որ առաջիկա բանակցություններում կպարզվի համաձայնության հասնելու ԱՄՆ-ի իրական կամքը:

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների մասնակից երկրների մեծ մասը ցանկանում է, որ համաձայնությունը կայանա հնարավորինս արագ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը կայացնի քաղաքական որոշում: