Լաչինի այլընտրանքային ճանապարհի աշխատանքները մինչև գարուն կավարտվեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից առաջ հայտարարել է՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են։

Նրա խոսքով. «Տեխնիկաներն աշխատում են, ճանապարհը կառուցվում է։ Երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք։ Մինչև գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի»: