Ձերբակալվել է Օձունի համայնքապետը

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են Դատախազությունից։

Տիտանյանը ձերբակալվել է ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։