Լռության վկաները

Արցախում պաշտոնապես ունենք 19 վիրավոր, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Կան նաև որոշ դիրքային կորուստներ։ Վտանգված է մի քանի գյուղերի հայ բնակիչների կյանքը։

ՀՀ դե-ֆակտո թուրքամետ վարչապետը ոչ մի խոսք չի ասել, երբ Թուրքիան և Ադրբեջանը այս պահին ոչնչացնում են Արցախում մեր եղբայրներին ու քույրերին։

Ոչ մի խոսք։ Արձակուրդում է։

Լուռ են իր գլխավորած թուրքամետ խմբավորման այլ անդամներ։

Ոչ մի խոսք։

Լուռ են նաև բազմաթիվ մտավորական հորջորջվածներ, ովքեր միայն «հայրենիքին են ծառայում» ու փողոցում բոլոր անձնուրաց պայքարողներին են ծաղրում։

Ոչ մի խոսք։

Լուռ են նաև իբր ինքնապաշտպանության պատրաստվող զենքի ու պարի սիրողական խմբակների հարյուրավոր «խիզախ» ներկայացուցիչները։ Իրենք փետից ավտոմատներով «լուրջ գործ» են անում։

Ոչ մի խոսք։

Լուռ են Արցախում ու այլ մարզերում պուպուշ սեմինարներ ու փառատոններ անող «հայրենասերները», որովհետև իրենք սիրում են հայրենիքը միայն սմուզիի բաժակի միջից Միլանի տոմս առնելու ու  դիջեյի նոր սեթի արանքում։

Ոչ մի խոսք։

Լուռ են, որովհետև հայրենիքը պաշտպանելը ավելի հարմար է, երբ դու ամենօրյա թիրախում չես։

Իսկ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ վայելում է «բաժանի՛ր, որ տիրես»-ը, որում հասարակ հայ մշակ գյուղացին մենակ է մնացել թուրքամետների դեմ, որովհետև իր վերնախավը լուռ է, պառակտված ու մեղադրում է «ժողովրդին»։

Լռության հնչեղ վկաները…

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից