Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ զորքերի կուտակում ու լարվածություն չկա։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան

«Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա», – Factor am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա նշեց, որ նորություն կամ զարգացում լինելու դեպքում այդ մասին կհայտնեն։ Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արցախի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում իրադրությունը լարվել է, ադրբեջանական ստորաբաժանումները կիրառում են հարվածային անօդաչու թռչող սարքեր, նռնականետներ։ Ըստ ՊԲ-ի հաղորդագրության՝ ժամը 15։00-ի դրությամբ հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։