Լաչինում այս պահին կռիվ է․ Վարդան Բալյան

Քաղաքագետ Վարդան Բալյանը գրում է․

«Ադրբեջանի արտգործ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ հայկական անօրինական զինված խմբավորումները, իսկ որպես այդպիսին հավաստանշված են հայկական զինուժը, ներառյալ Արցախի պաշտպանության բանակը, որոնք գտնվում են ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտի ադրբեջանական տարածքում, ինտենսիվ կրակ են արձակել Լաչինի շրջանում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կա մեկ զոհ:
Ադրբեջանը պաշտոնապես հայատարարում է, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և խաթարում է միջնորդների ջանքերը երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը վերագրելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը Ադրբեջանի սահմանների ամբողջականությունը և տարածքների անվտանգությունը ապահովելու նպատակով:
Իսկ հիմա կարճ՝ Լաչինում այս պահին կռիվ է»: