Բաքուն հայտնել է Արցախում իր զինվորի կորստի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե օգոստոսի 3-ի վաղ առավոտյան Արցախի ՊԲ-ի հետ Բերձորի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զինվոր է սպանվել։

«Կրակոցի հետևանքով զոհվել է շարքային Անար Քյազիմով Ռուստամ օղլուն», – ասված է այդ երկրի ՊՆ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ադրբեջանա-արցախյան շփման գծի երկայնքի որոշ հատվածներում լարվածությունը պահպանվում է։