Բողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց՝ սփյուռքահայերի մուտքը Հայաստան ապօրինի արգելելու դեմ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց՝ Ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

«Հայրենիք-սփյուռք հարաբերություններում սեպ խրելն անթույլատրելի է»,-ասված է իրազեկման հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մասին է