Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի ՊՆ

Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են: