Չինաստանի բանակը Թայվանի մոտ կփորձարկի ոչ միջուկային հրթիռ

ՉԺՀ  բանակի մարտական հրամանատարության արևելյան հատվածից տեղեկացրել են, որ Թայվանում   ռազմական  գործողության շրջանակում նախատեսում է փորձարկել ոչ միջուկային նախազգուշացման կետով հրթիռ: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Ավելի վաղ լրատվամիջոցը, հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, հայտնել է, որ Չինաստանի բանակը զգոն է  և որպես հակաքայլ կիրականացնի մի շարք նպատակային ռազմական միջոցառումներ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի ֆոնին:

«Չինաստանի բանակը վճռականորեն պաշտպանելու է պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ կանխելով արտաքին միջամտությունն ու «Թայվանի անկախությունը» կազմակերպելու ապարդյուն փորձերը»,- ասված է հայտարարությունում։