Այն, ինչ ուզում ես քանդել, անպայման առաջին հերթին պետք է նսեմացնես դիմացինների աչքերում․ Վահագն Սարոյան

Այն, ինչ ուզում ես քանդես, անպայման առաջին հերթին պետք է նսեմացնես դիմացինների աչքերում՝ փնովելով որակազրկելով ու վատաբանելով։ Հենց դրանով զբաղված են իշխանության պապուլիստ պատգամավորները, որոնք բանակը նսեմացնում են ինչ-որ էժան ձևակերպումներով, իբրև բանակից ազատելու կամ կոմֆորտ տեղերում ծառայություն կազմակերպելով, ինչպես նաև սննդի ու հագուստի պատճառով է բանակը թուլացել ու պարտություն կրել (ի դեպ բանակը չի պարտվել։ Դա այլ թեմա է)։

Թե վատ պարողին ի՞նչն էր խանգարում, հավանաբար բոլորը գիտեն, իսկ այդ սինդրոմի տակ մնացած այրերը, հավանաբար գիտեն, որ համակարգում որոշ տարրերի թերությունները ամբողջ համակարգը չի քանդում։ Իսկ էժան պոպուլիզմով զբաղված այրերը լինգ ու քլունգով քանդում են սիստեմը։

Ինչ վերաբերում է «80-ականների զենքը» դրոշակ սարքած պոպուլիստներին, այդ մարդիկ լավ կանեն խոսեն առանց զինամթերքի ՍՈւ-երից, ու անսարք ՕՍԱ ԱԿ-ներից, որոնց ձեռքբերումից հետո տարիներով դատական պրոցես է սկսվել ու դեռևս թունելի լույսը չի երևում։ Ու այսքանից հետո պապուլիստները երես ունեն խոսելու «80-ականների զենքից» այն դեպքում, որ Ադրբեջանը միայն 5 միլիարդի ռազմավար է տարել՝ չհաշված խոցված ու շարքից հանած տեխնիկան ու սպառազինությունը։

Հայաստանի անվտանգության գերեզմանափորները երբեք լավ չեն արտահայտվելու մինչ այս եղած լավ թե վատ համակարգերի մասին, այլ բան մի սպասեք։ Իսկ կառավարման սխալներով պայմանավորված աղետաբեր երևույթները այլոց հասցեագրելուց առաջ միշտ հիշեք, որ վաղը այսօրվա պոպուլիստները դառնալու են նախկին, որոնց պատասխանատության խորությունն ու մասշտաբները անասելի մեծ են լինելու։

 

Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան էջից