ԱՄՆ-ի կողմից բացահայտ սադրանք է. ՌԴ ԱԳՆ-ն` Փելոսիի Թայվան այցի մասին

Մոսկվան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան համարում է բացահայտ սադրանք՝ Չինաստանին համակողմանի զսպելու ԱՄՆ-ի ագրեսիվ գծի ոգով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունից նշել են, որ Թայվանական նեղուցի երկու ափերի բնակիչների հարաբերությունները Չինաստանի ներքին գործն են։ Չինական կողմն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Թայվանի հարցում իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

«Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ. մենք ելնում ենք այն փաստից, որ կա միայն մեկ Չինաստան: ՉԺՀ կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է»,- նշված է հայտարարության մեջ: