Գտնվել է Խաչատուր Քոքոբելյանի հայրը

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ գտնվել է իր հայրը, որը հուլիսի 29-ից կորած էր համարվում։

«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ և անծանոթ մարդիկ,

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրս ողջ և առողջ տանն է:

Շնորհակալ եմ բոլոր բարի մարդկանց, ովքեր մեր կողքին էին` իրենց աջակցությամբ և օգնությամբ:

Շնորհակալ եմ պետական համապատասխան կառույցներին իրենց ներդրած բոլոր ջանքերի համար:

Վստահ եղեք, որ արդարը և բարին միշտ հաղթում են:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, եղեք առողջ և անվտանգ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատուր Քոքոբելյանը: