Իրանի ԱԳՆ-ն Փելոսիի այցը Թայվան «Չինաստանի տարածքային ամբողջականության խախտում» է անվանել

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան՝ այն որպես Չինաստանի տարածքային ամբողջականության խախտում որակելով։

«Չինաստանի ներքին գործերին միջամտության եւ այդ երկրի տարածքային ամբողջականության խախտման հետ կապված ԱՄՆ պաշտոնյաների՝ լարվածություն առաջացնող պահվածքն աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ երկրներում ամերիկյան միջամտության օրինակ է, ինչն անկայունության աճի եւ կոնֆլիտներ է հանգեցնում, ուստի (Փելոսիի այցը Թայվան) դատապարտվում է»,- գրել է Քանաանին Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում:

Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայբեյի օդանավակայան, նրա այցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի առաջին այցն է Թայվան 1997 թվականից ի վեր: