Ավտովթարից զոհված Սոնա Մնացականյանի անունով ստեղծված կրթաթոշակային ֆոնդը կաջակցի 10 աղջիկների

Հուլիսի 30-31-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացել է կանանց նորարարության շուրջ ամենամեծ միջազգային կոնֆերանսը Հայաստանում և ողջ տարածաշրջանում, որն իր շուրջն էր հավաքել 30-ից ավելի խոսնակներ Հայաստանից և 10-ից ավելի այլ երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Արաբական ՄԻացյալ Էմեիրություններ, Նիգերիա ևայլն: FemInno անվան մեջ կազմակերպիչները համադրել էին կանայք  (fem) և նորարարություն (inno) բառերն ու նպատակ դրել համախմբել տեղական էկոհամակարգում կանանց առաջխաղացմամբ հետաքրքրված կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի շուրջ նոր ուշադրություն հրավիրել աշխարհում բավական արդիական այս թեմայով:

«Որպես Ֆեմիննո կոնֆերանսի թեմա ընտրել ենք «#FemaleisNOW» կարգախոսը (թարգմանաբար՝ «Կանանց ժամանակը հիմա է»), որպեսզի հաստատենք, որ «ապագան տեխնոլոգիաներինն է» կամ «ապագան կանանցն է» արտահայտությունների փոխարեն պետք է համաձայնենք, որ «կանանց ժամանակը հիմա է»,- բացատրել  է FemInno-ի հիմնադիր Սեդա Պապոյանը:

FemInno-ն տեխնոլոգիաներում, բիզնեսում և գիտության մեջ կանանց տաղանդն ու առաջնորդությունը տոնող նոր նախաձեռնություն էր, որը փորձոԽոսնակների, մասնակիցների եւ հյուրերի շարքում էւմ է շեշտադրել կնոջ դերը նորարարության մեջ և ստեղծել նոր միջավայր այսպես կոչված սիլիկոնյան սարերում՝ Հայաստանում:

FemInno միջազգային կոնֆերանսի կազմակերպիչները հայտնում են, որ կոնֆերանսի ընթացքում երկօրյա աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին ընկերություններ, ովքեր խրախուսում են կանանց մասնակցությունն իրենց թիմերում: Զուգահեռ սրահներում անցկացվում էին ելույթներ, պանելային քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ և կանանց կողմից հիմնադրված ստարտափների միջազգային մրցույթի վերջին փուլը: Հաղթող է ճանաչվել հայկական երկու թիմեր՝ MiCoFe և oqni, որոնցից յուրաքանչյուրը կստանա 5000-ական ԱՄՆ դոլար:

FemInno կոնֆերանսի շատ կարևոր առաքելություններից էր նաև Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի առաջին հաղթողներին հայտարարելը: Ապրիլին Լեոյի խաչմերուկում ողբերգական ավտովթարում զոհված Սոնա Մնացականյանի անունը հավերժացնելու համար ստեղծված կրթաթոշակային ֆոնդը դրամահավաքի արդյունքում կարողացել էր հավաքել բավարար միջոցներ՝ աջակցելու իրենց դիմած 10 աղջիկների, ովքեր կկարողանան կրթական ու գիտական գործունեությունը շարունակել նշված դրամական աջակցությամբ: Իսկ մյուս դիմորդներին օգնելու համար դրամահավաքը դեռ շարունակվում է։

Կանանց նորարարության շուրջ FemInno կոնֆերանսը ամենամյա է լինելու, հաջորդը նախատեսվում է 2023 թվականի հուլիսին: