Ադրբեջանը վերսկսում է անավարտ պատերազմը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը։

Ըստ Արցախի ՊՆ մամուլի ծառայության՝ երեկ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով ադրբեջանական կողմը խախտելով կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը՝ ագրեսիայի է դիմել՝ փորձելով հայկական դիրքեր գրավել։ Սպարտակ Ղարաբաղցյանը ադրբեջանական ագրեսիան կանխատեսելի է համարում՝ նշելով, որ Բաքուն երբեք չի թաքցրել իր նկրտումները և այժմ օգտվելով ստեղծված հարմար աշխարհաքաղաքական պայմաններից՝ ձգտում է հնարավորինս շատ տարածքներ գրավել Արցախից ու Հայաստանից։ Հաղորդման հյուրը խոսեց պաշտոնական տեղեկատվության և քաղաքացիների տարածած տեղեկությունների հակասություններից՝ որպես դրա պատճառ նշելով անվստահությունը իշխանությունների նկատմամբ։

Անդրադարձանք նաև իշխանությունների հրահանգով Հայ դատի գրասենյակի անդամների մուտքը Հայաստան արգելելու երեք դեպքերին։ Սպարտակ Ղարաբաղցյանը հիշեցրեց 1990-ական թվականներին ՀՅԴ-ի դեմ հալածանքները, և Սփյուռքի ու Հայաստանի միջև սեպ խրելու օրվա իշխանությունների փորձերը։ Նույնը կատարվում է հիմա, քանի որ այս իշխանությունները ևս պատրաստակամ են Թուրքիայի նախապայմաններով սիրախաղ սկսել նրանց հետ։ Իսկ քանի որ Թուրքիայից ակնարկվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը խանգարում է սփյուռքը, այժմ մեր իշխանությունները ամեն ինչ անում են՝ սփյուռքին զերծ պահելու հայաստանյան իրադարձություններից ու քաղաքական գործընթացներից։

Մանրամասները՝ տեսանյութում