Կոմունիկացիոն անտերություն

Թվում է, թե մենք ապրում ենք 21-րդ դարում և կենսական առաջնահերթ կոմունիկացիաների հետ կապված խնդիրներ պետք է չունենանք, բայց ՀՀ-ի նման փոքր երկրում չեն կարողանում բնականոն ռեժիմով ապահովել գազ, ջուր, էլեկտրաէներգիա, ճանապարհ և այլն:

Ամբողջ օրը լրահոսը հայտնում է իբր պլանային անջատումների մասին և չկա մեկ օր, որ լույսը, ջուրը, գազը չանջատեն:

Հասկանո՞ւմ եք՝ չեն կարողանում ապահովել մարդկանց համար նույնիսկ նվազագույնը:

Այս շոգ ամռանը մի օր քաղաքի մի կեսում ջուր չկա, մյուս օրը մյուս կեսում: Չկա էդպիսի օր, որ բոլոր տեղերում լինի և ջուր, և լույս, և գազ, ուղղակի չկա:

Ու էս տիպի պրիմիտիվագույն հարցերը չլուծող կառավարությունից խոսում են տիեզերքից, խաչմերուկներից, տնտեսական աճերից, լաստանավերից ու չգիտես էլ ինչ հեքիաթներից: Ճանապարհները քանդում-չեն նորոգում կամ նորոգում են, նորից քանդվում է, խնդիրներ, որոնք որևէ նորմալ երկրում պետք է վաղուց լուծված լիներ: Միայն արագաչափի գծով՝ այո, հաջողություն գրանցել են և արդարության ու օբյեկտիվության համար պետք է նշենք, որ տուգանքների մասով գրանցված է մեծ առաջընթաց:

Սենց անտերություն եղել է միայն 90-ականներին:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից