Բաքվում արտակարգ վայրէջք կատարած Թել Ավիվ-Մոսկվա չվերթի ուղևորը մահացել է

Թել Ավիվից Մոսկվա չվերթ իրականացնող «Էլ Ալ-Ալ» ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը մահացել է սրտի կաթվածից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Փաշա Կեսեմենսկին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքը, այսօր Թել Ավիվ-Մոսկվա չվերթն իրականացնող «Էլ Ալ-Ալ» ավիաընկերության ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և շտապ վայրէջք է պահանջել Բաքվում ուղևորներից մեկի առողջական խնդիրների պատճառով:

«El Al Israel Airlines ավիաընկերության կապիտանը, որը Թել Ավիվ-Մոսկվա (DME) չվերթն էր իրականացնում, արտակարգ վայրէջք է պահանջել Բաքվի միջազգային օդանավակայանում ՝ օդանավում ուղեւորի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով (սրտի նոպա): Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում տեղի ժամանակով 12.44 – ին», – ասել է նա։

Ցավոք, ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ։