Արևմուտքը հետաձգել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ էներգետիկ ճգնաժամի սրման վտանգի պատճառով. «Ֆայնեշլ Թայմս»

Արևմուտքը որոշել է ձեռնպահ մնալ ռուսական նավթի վաճառքը սահմանափակող միջոցների ներդրումից՝ վառելիքի գների աճի և էներգակիրների համաշխարհային մատակարարումների կրճատման մտավախությունների պատճառով, գրում է «Ֆայնեշլ Թայմս»-ը։

Պարբերականը պարզաբանել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները հետաձգել են Մոսկվայի մուտքը Lloyd’s of London ապահովագրական շուկա արգելելու ծրագիրը, և որոշ միջազգային բեռնափոխադրումների համար թույլտվություն են տվել։

Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան չի միացել ԵՄ-ին, որը հունիսին հայտարարեց ռուսական նավթ տեղափոխող նավերի ծովային ապահովագրության արգելքի մասին. նրա միջոցները վերաբերում են միայն Ռուսաստանից Միացյալ Թագավորություն էներգառեսուրսներ տեղափոխող նավերին։ Բացատրվում է, որ լայնածավալ սահմանափակումները մտահոգություն են առաջացնում ԱՄՆ-ում, որը վստահ է, որ նման միջոցները կհանգեցնեն նավթի գների կտրուկ աճի և մատակարարման դեֆիցիտի։ Բացատրվում է, որ լայնածավալ սահմանափակումները մտահոգություն են առաջացնում ԱՄՆ-ում, որը վստահ է, որ նման միջոցները կհանգեցնեն նավթի գների կտրուկ աճի և մատակարարման դեֆիցիտի։

«Հուլիսի վերջին Բրյուսելը փոփոխություններ կատարեց ռուսական պետական ​​ընկերությունների նկատմամբ սահմանափակումների մեջ՝ մտահոգություն հայտնելով համաշխարհային էներգետիկ անվտանգության վերաբերյալ», – նշել է «Ֆայնեշլ Թայմս»-ը:

Արևմտյան երկրները շարունակում են քննարկել նավթի և գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու տարբեր միջոցների քննարկումը։ Մինչ այժմ դա հնարավոր չի եղել անել ո՛չ նավթի, այդ թվում՝ ամբողջ Եվրամիության կողմից ծովային փոխադրումների վրա էմբարգո դնելով, ո՛չ էլ օտարերկրյա ընկերությունների կամավոր մերժումներով։ Արտահանման վերաուղղորդումը, մատակարարման այլընտրանքային սխեմաները և նավթի գների «պատժամիջոցային հավելավճարը» թույլ են տալիս Ռուսաստանին ապահովել բյուջեի եկամուտները նույնիսկ զեղչով վաճառքի դեպքում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։