Պատերազմը Արցախում ժամանակի խնդիր է ՝ կարճ ժամանակի․ Աշոտ Անդրեասյան

Մի քանի ամիս առաջ արված կանխատեսումս այսօր արդեն իրականություն է և մի քանի մասով։

Կոսովոն զորք է (մեծամասնությունը ԱՄՆ խաղաղապահներ են) կուտակել Սերբիայի հետ սահմանին , վիրավորվել է առաջին սերբ զինվորը։

Այս ամենը կրկին հրահրում է ԱՄՆ-ն, ուղիղ փորձելով խեղդել Ռուսաստանի միակ եվրոպական դաշնակից Սերբիային։ Սերբիան իր հերթին հայտարարել է, որ ցանկացած ոտնձգություն կստանա մի քանի անգամ ավել պատասխան, իսկ սա նշանակում է , որ ՌԴ-ն Սերբիային կանաչ լույս և երաշխիքներ է տվել։

Չինաստանի մասով պարզ դարձավ, որ Չինաստանը չխնայի իր ճանապարհին ոչինչ Թայվանը իր վերահսկողության տակ պահելու համար՝ լինի ճանապարհին ԱՄՆ-ն թե որևիցե մեկ այլ ուժ։

Նենսի Փելեսին հստակ հասկացրեց ԱՄՆ վերնախավին, որ նահանջը մնում է միակ խելամիտ լուծումը։

Աշխարհաքաղաքական կշիռ ունեցող գերտերությունների խնդիրներն ու նպատակները պարզ են։

ՌԴ-ն չի նահանջելու, իսկ Չինաստանի և Իրանի շահերը համընկնում են ՌԴ շահերի հետ ընդդեմ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Թուրքիայի։

Անցնենք մեր տարածաշրջան։

Արցախում իրավիճակը ծայրաստիճան պայթյունավտանգ է , քանի որ բանակցությունները փակուղում են՝ ադրբեջանը պահանջում է Արցախը և սպառնում է նորից ռազմական ճանապարհով լուծել մնացած տարածքային խնդիրը։

ՌԴ-ն իր հերթին զգուշացրել է ադրբեջանին , որ դա ուղիղ ոտնձգություն կդիտարկվի ՌԴ խաղաղապահ ուժերի նկատմամբ։

Մեկ մտքով ասած, պատերազմը Արցախում ժամանակի խնդիր է ՝ կարճ ժամանակի, իսկ հողատուի հրամանատարությամբ մենք այլևս կվերանանք…

 

Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից