Մեկը չկա հարցնի էն մետրոն բա ի՞նչ եղավ, ճոպանուղին ի՞նչ եղավ, «Հայրենիք» կինոթատրոնի դեմի էստակադան ո՞ւր կորավ․ Վահան Բաբայան

Փոխվարչապետը, ում անունը նույնիսկ անհայտ է լայն հասարակությանը (ինքս չեմ էլ կարողանում մտաբերել) ասել է, որ

կառավարությունը հանձն է առել ունենալ 300 նոր դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ:

Պատկերացնո՞ւմ եք իրենց կառավարման օրոք նույնիսկ մեկ դպրոց չկառուցած այս իշխանությունը հիմա էլ «նյու վասյուկի» հայտնի ոճով նոր փափուկ բարձ է դնում մարդկանց գլխի տակ:

Մեկը չկա լրագրողներից հարցնի էն մետրոն բա ի՞նչ եղավ, ճոպանուղին ի՞նչ եղավ, «Հայրենիք» կինոթատրոնի դեմի էստակադան ո՞ւր կորավ, էլ որը հիշացնեմ:

Հանձն է առել…..չէ մի չէ պարտավորվել))

Ում հարցնում ես իրենց գույքը վաճառում ու պատրաստվում են արտագաղթել, էդ ո՞ւմ համար է մեկը հարցնի 300 դպրոց ավելացնում էս կառավարությունը: Նույնիսկ դեմոգրաֆիական առումով սա զավեշտալի հորինվածք է 500 մանկապարտեզ,պատկերացնո՞ւմ եք այդ ինչ ահռելի թիվա պարոնայք չինովնիկներ:

 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից