Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ չի սև ու սպիտակ, գորշ գույնն էլ կա բնության մեջ․ Քաղաքագետ

Ամեն երկիր ունի իր յուրահատկությունն ու նույն սխեմաներն ամեն տեղ չի, որ աշխատում են։

Օրինակ, Ուկրաինայում Գոլոդոմորի մասին պատմություններն, ուժային եղանակով կոլեկտիվացման մասին հուշերը, Գուլագի մասին տվյալները հակառուսական տրամադրությունները լավ սնել են։ Իրոք, ուկրաինացիները միլիոնավոր զոհեր են ունեցել այդ ընթացքում, որը կարող էին չունենալ ու ուկրաինացիների զգացմունքները հասկանալի են։ Սակայն տարածքային մեծ ձեռքբերումներ են ունեցել այդ շրջանում, որը հիմա կորցնում են այդ հուշերին գերի դառնալու պատճառով։

Նույն մեխանիզմները բալթյան երկրներում էլ են աշխատել։ Սակայն Հայաստանում դա չի աշխատում, որքան էլ ծրագրային եղանակով դրանց վրա աշխատողները չեն փորձում այդ թեմաներով հակառուսական տրամադրություններ ձեւավորել’ հետազոտություններ անել, ելույթներ ունենալ, սեմինարներ անել …։

Որն էր դրա պատճառը։ Պատճառը պետք է պարզ լինի, Թուրքիան ու Ադրբեջանը ակնհայտ կերպով նոր ցեղասպանություն են ծրագրում եւ Գուլագի ու բռնի կոլեկտիվացման մասին հետազոտություններ անողները չեն կարող դրանով հավասարակշռել շատ կոնկրետ այսօրվա վտանգները։

Անցյալն անցյալում է, իսկ վտանգները հիմա շատ կոնկրետ են։ Սակայն, մյուս կողմից, այդ հետազոտությունները գումար են բերում երկիր ու ակտիվացնում տնտեսությունը, դա էլ դրական կողմն է։

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ չի սեւ ու սպիտակ, գորշ գույնն էլ կա բնության մեջ։

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից