Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվեց

Այսօր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Տիգրան Խաչատրյանը։

Ինչպես գիտեք՝ մայիսի 30-ին, Տիգրանին ձերբակալեցին, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի քննիչը, ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐևԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց և բոլորիս հայտնի դատավոր Դավիթ Արղամանյանը, ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐևԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, որոշեց, որ Տիգրանն ամեն դեպքում պետք է 2 ամսով կալանավորվի։

Չմոռանանք նաև վերաքննիչ դատարանի՝ ոչ պակաս հայտնի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ով ևս ՀԱՍՏԱՏԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՎ, ՈՐ ՏԻԳՐԱՆԸ ՈՐևԷ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ, որոշեց, որ նա պետք է մնա կալանքի տակ։

Իսկ հիմա որևէ մեկը նույնիսկ չի ուզում ներողություն հայտնել Տիգրանի՝ բառիս բուն իմաստով որևէ բան չանելու համար ուղիղ 2 ամիս կալանքի տակ գտնվելու համար։

Հ. Գ.։ Նույնիսկ չփորձեք մտածել, որ այս ամենը մոռացվելու է…Տիգրանն իր տեսակով ներողամիտ է, իսկ ես՝ ոչ։

 

Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից