Սևանա լճի ափից 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել

Հուլիսի 30-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մետր հեռավորության վրա սկուտեր է շրջվել։

Ջրափրկարարները քաղաքացի Ա․ Բ․-ին (ծնված 1982 թ․) և շրջված սկուտերը տեղափոխել են ափ․ տուժածներ չկան։