Ռուսաստանի նկատմամբ ԵՄ միասնությունը բարդ փորձության է ենթարկվել. «Ֆայնեշլ Թայմս»

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ երկրների դիրքորոշումների միասնությունը բարդ փորձության է ենթարկվել աճող գնաճի և էներգախնայողության հնարավոր միջոցառումների ֆոնին, գրում է «Ֆայնեշլ Թայմս» թերթը։ 

Ինչպես ընդգծում է թերթը՝ ԵՄ-ը «միասնական ճակատ է ցուցադրել» Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

«Սակայն եվրոպացի առաջնորդները, որոնք ստիպված են պայքարել արագ աճող գնաճի, կենսապահովման ճգնաժամի և էներգառեսուրսների ռացիոնալացման իրական հեռանկարի դեմ, կանգնած են բարդ փորձության առաջ»,–ընդգծում է թերթը։

Հրատարակչությունը հարցնում է, թե արդյոք ԵՄ երկրների ղեկավարները կկարողանա՞ն «շարունակել պաշտպանությունը», թե «նրանց համերաշխությունը կփլուզվի, երբ զայրացած սպառողների արձագանքը կստիպի նրանց մեղմել իրենց թշնամանքը Մոսկվայի նկատմամբ»:

«Կան որոշ նշաններ, որ էներգետիկ հարցում, համենայնդեպս, այս միասնությունն այնքան ուժեղ չի թվում, որքան կարող էր լինել»,- գրել է հրատարակչությունը։