Ուկրաինա զենքի մատակարարումը երկարացնում է հակամարտությունը. Լավրովը՝ Բլինկենին

Հուլիսի 29-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, հայտնել է  ՌԴ ԱԳՆ-ը։

Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը միայն երկարացնում է հակամարտությունը և բազմապատկում զոհերը։

«Պետքարտուղարի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ խաղաղ բնակչության դեմ լայնորեն կիրառվող ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինատեսակները, որոնցով շարունակաբար զինվում են Ուկրաինայի զինված ուժեր և ազգային գումարտակները,  միայն երկարացնում է Կիևի ռեժիմի հոգեվարքը,  ձգում հակամարտությունը և բազմապատկում զոհերը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։