Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական

Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։

Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։

Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։

Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։

Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը և թե Հեյդար Ալիևը։

Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է, այլ՝ պանթուրքիզմի։

Հայաստանն Իրանին սահմանակից պետություն է։

Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։

Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։

Ի՞նչ կենսական շահ կա։ Չկա։

Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։

Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «վերջն» է։

Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին՝ չէր կարելի… 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից