Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու, բոլոր հայերին նվաստացնելու քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական ու հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը»,- թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով  Արցախի Հանրապետության  Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի՝ ադրբեջանական ԶՈւ կողմից վերջին կրակոցներին և վերջին օրերին հրադադրի ռեժիմի խախտման դեքպերին՝ նա գրել է, որ դրանք հերթական ապացույցներին են։

«Որքան էլ ադրբեջանական իշխանությունները խաղաղ ու քաղաքավարություն խաղան, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյացության և ագրեսիվության քաղաքականությունը՝ Արցախից հայերին վտարելու և հայոց պետականությունը և բոլոր հայերին նվաստացնելու նպատակով:

Քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության և խաղաղության, հակամարտությունը չի կարող կարգավորվել և տարածաշրջանում չի կարող լինել երկարաժամկետ կայունություն։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-գրել է է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: