Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը ուղղաթիռի վթարի պատճառով ժամանակավորապես փակ է

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Գուդաուրիում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գուդաուրիում ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն ուղևորվել էր կիրճում ընկած պարապլաներիստներին որոնելու, բախվել է ժայռին և պայթել: