Իմ սեղանին Արցախի դրոշը միշտ դրված է․ Զարեհ Սինանյանը՝ կիպրոսահայ ՀՅԴ-ականներին (տեսանյութ)

ՀՅԴ-ականներ Հակոբ Ղազանջյանն ու Կարեն Ղազանջյանը Կիպրոսում մոտեցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։

Դաշնակցական գործիչները նրան հանձնել են Արցախի դրոշը և ասել, որ փակցնի իր պատին։ Ինչին Զարեհ Սինանյանը պատասխանում է․ «Արցախի դրոշն իմ սեղանին միշտ դրված է, ձեր հայտարարության մեջ, ներեցեք, անամոթ ստեր կան, որ ես Արցախի դեմ եմ պայքարում, դուք երևի չգիտեք, թե ես ով եմ»։

Երբ մեջբերում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից, Զարեհ Սինանյանն արձագանքում է․ «Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ, ես տեղյակ չեմ, թե ինչ է ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում