Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհից ութ մարդ է զոհվել

Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհից ութ մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել: «Ինտերֆաքս» փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ալմա-Ատինսկայա փողոցի 7 շենքի, 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել, ութ մարդ հայտնաբերվել է առանց կյանքի նշանների, երեք հոգի բժիշկների կողմից հետազոտվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի առաջին հարկում, տարածվել է 150 քմ տարածքով և մարվել ժամը 00:47-ին։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է ուղարկվել ՌԴ ԱԻՆ կենտրոնական գրասենյակի հանձնաժողովը։