Քարվաճառի շրջանում վիրավորվել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը վիրավորվել է Քարվաճառի շրջանում, փոխանցում է infoteka24-ը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով։ Ադրբեջանական բաց աղբյուրներն են հայտնում, որ վիրավորված զինծառայողը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Էֆենդիև Անվար Զաքարիա օղլուն է։ Փոխնախարարը բեկորային վնասվածքներ է ստացել։