Արտահոսք «Ախթալա ԼՀԿ»-ի «Նահատակ» պոչամբարից․ արտահոսք է եղել դեպի Դեբեդ գետ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին  ժամը 23։30-ի սահմաններում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է արտահոսք դեպի Դեբեդ գետ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ շրջակա միջավայրին  հասցված վնասի չափը պարզվում է։

Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Վթարը վերացվել է հուլիսի 28-ին ժամը 14։00։