Հայաստանը՝ աշխարհաքաղաքական շահերի սպասարկու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է դոցենտ, ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք տարածաշրջանային քաղաքական զարգացումներից․ վերջերս Իրանում երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ղեկավարների և Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների համատեքստում Լևոն Նազարյանն անդրադարձավ այդ հանդիպումների ուղերձներին՝ նշելով, որ Հայաստանն այլևս քաղաքական սուբյեկտ չէ, և նրա ճակատագիրը գտնվում է մեծ տերությունների ու Արևմուտքի ձեռքում, Հայաստանը դարձել է ընդամենը այդ տերությունների շահերի սպասարկու։

Ի՞նչ ճակատագիր է սպասում Արցախի Հանրապետությանը։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ հրաժարվել են Արցախից, և դրա վերջին ապացույցը ՊԲ-ում ՀՀ քաղաքացիների ծառայությունը չեղարկելն է։

Լևոն Նազարյանը խոսեց նաև քաղաքական բանտարկյալների մասին, որոնց իշխանությունները փորձում են վախեցնելով զերծ պահել քաղաքական գործընթացներից և անարգել իրագործել իրենց հակահայկական ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում