Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան

Կառավարությունը որոշել է մինչև 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։

Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։

Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։

Եթե այսպես գնաց ՝ վաղը հայոց լեզվի  ու հայոց պատմության մասնագետներ չենք  ունենալու։

Այդ մասնագիտությունները պետական հոգածության եւ հատուկ ֆինանսավորման կարիք ունեն։

Բայց երևի դուք հայագիտության հետ «պինդ խռով» եք։

Մնում է նոր ստեղծվող 5-8 բուհերն էլ թուրք-ադրբեջանական կրթական ծրագրերի տակ դնեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։

Հ.Գ. Ի դեպ, դեռևս 2020-ին հաստատված Ազգային Անվտանգության Ռազմավարական ծրագրից հանվել է հայապահպանությունը։

Երևի դա էլ են նախկինները հանել …

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից