Հայաստանում Իրանի դեսպանը նոր կեցավայր կունենա. Կառավարությունը թույլատրեց գնել տվյալ հողամասը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշում կայացրեց Իրանին ՀՀ-ում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ-ին` ՀՀ քաղաքացի Ռուզաննա Հողմիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ավան Ծարավ աղբյուր փողոց 111 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դեսպանի կեցավայրի տեղակայման նպատակով:Հայտագրում նշել է նաև, որ վերը նշված գույքը միակ գույքն է, որը ներկայացուցչությունը մտադիր է ձեռք բերել Երևանում՝ որպես դեսպանիկեցավայր։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նաև Հայաստանի Հանրապետության կառավարութան 2016 թվականի մայիսի 19-ի, Իրանի Իսլամական Հանրապետությանը Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» N 511-Ա որոշումը։ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն՝ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանողհողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:Ելնելով վերոնշյալից, ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում թույլատրելCԻրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու: